18 Դեկտեմբերի 2018թ. 23:15

Յուպիտերի վրա ջուր կա

Ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ Յուպիտերի վրա Մեծ Կարմիր Բիծը՝ խոշոր մթնոլորտային մրրիկը, մեծ քանակությամբ ջուր է պարունակում: Այս մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտողները վերլուծել են վերերկրյա գործիքների, այդ թվում՝ NASA-ի IRTF ինֆրակարմիր աստղադիտակի եւ Keck 2 աստղադիտակի (Հավայի) միջոցով ստացված տվյալները, որոնք հետեւմում են Կարմիր Բծին: Գիտնականների խոսքով՝ բոլոր հիմքերը կան կարծելու, որ այն բաղկացած է սառած ջրի բյուրեղներից:

Եթե Juno միջմոլորակային ավտոմատ կայանը, որը 2016 թվականից ուսումնասիրում է գազային հսկայի մթնոլոտը, հաստատի վերերկրյա դիտարկումները, ապա կարելի է սկսել ջրի որոնումները մոլորակի մթնոլորտի այլ վայրերում, ինչպես նաեւ Սատուռնի, Ուրանի եւ Նեպտունի վրա:

Աղբյուրը՝ armenpress.am