12 Դեկտեմբերի 2018թ. 12:04

Շնորհավոր նոր ուսումնական տարի

Սիրելի’  դպրոցականներ, ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ,  մանկավարժներ.

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Կրթության դարավոր պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի եւ ուսուցչի  հանդեպ: Գիտելիքի եւ կրթության ձգտումը երկրի  զարգացման ու հզորացման  կարեւորագույն գրավականն է: Գիտելիքն  ու  կրթությունը  ամենաթանկ կապիտալն ու մարդկային  առաջընթացի հիմնական նախապայմաններն  են:

Այս հանդիսավոր օրը  ողջունելով բոլորիդ, համոզված եմ, որ ուսման մեջ ունեցած  ձեռքբերումներով ու հաջողություններով միասին  կկառուցենք  մեր երկրի ապագան:

 

 Ռաֆայել Վահանյան
միջազգային գրոսմայստեր