4 Հոկտեմբերի 2023թ. 21:20

Արձանագրվել է սառցաբեկորի տեղաշարժ

Գիտնականները արձանագրել են հսկայական A-68 սառցաբեկորի տեղաշարժը. այն անջատվել է Անտարկտիկական թերակղզու հարևանությամբ գտնվող Լարսենի C սառցալեռից՝ գրում է mignews.com-ը:

Աղբյուրի տվյալներով՝ սառցաբեկորի տարածքը համարժեք է Յամայկա թերակղզու կեսին: Այն հուլիս և օգոստոս ամիսներին 90 աստիճանով շրջվել է ժամացույցի սլաքին հակառակ:

Գիտնականները չեն կարողանում բացատրել նման արագ շրջադարձի պատճառը:

Հսկայական սառցաբեկորի տարածքը կազմում է 5,8 հազար քառ կմ, իսկ զանգվածը մեկ տրիլիոն տոննա է:

Աղբյուրը՝ Հենարան