12 Դեկտեմբերի 2018թ. 11:54

ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԻ ԵՐԿՈՒ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍԽԱԼՆԵՐԸ. 34 տարի առաջ այս օրը սկսվեց Կարպով-Կասպարով շախմատի աշխարհի թագի համար մրցավեճը…

Շախմատի չեմպիոնի կոչման համար սա ամենադրամատիկ մրցավեճն էր:

Այն տևեց 14 ամիս և ավարտվեց 22 ամյա Գարրի Կասպարովի տրիումֆիալ հաղթանակով:

Պարտվելով 5-0 հաշվով, երիտասարդ Կասպարովը իր մեջ ուժ գտավ փոխելու մրցավեճի ընթացքը: Դրան հաջորդեց ոչ-ոքիների շարանը: Հետո սկսվեցին հաղթանակները… հետո խաղը ընդհատվեց ու 1985թ, սեպտեմբերին վերսկցվեց 0-0-ից: Հետո եկավ հաղթանակը… այն հաղթանակը, որին այնպես սպասում էր մեր ժողովուրդը: Սակայն Կասպարովը չկարողացավ գնահատել հայ ժողովրդի սերը և չդարձավ նրա սիրելին: Սա Կասպարովի առաջին լուրջ սխալն էր

Գարրի Կասպարովը 15 տարի շարունակ եղել է շախմատի աշխարհի չեմպիոն, եւ այդ ընթացքում դարձել է ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստն աշխարհում։

Չեմպիոնության տարիներին Կասպարովը բազմաթիվ խաղեր է վարել համակարգիչների դեմ։ Դրանցից ամենանշանավորները եղել են ընդդեմ IBM-ի Deep Blue համակարգչի, որի հետ առաջին խաղում Կասպարովը հաղթել է, սակայն երկրորդում՝ մեկ տարի անց, պարտվել։

Դա առաջին անգամն էր, որ մեքենան մարդու դեմ խաղում հաղթում էր աշխարհի չեմպիոնին։ Այս իրադարձությունը դիտվում է իբրեւ որարական սկիզբ արհեստական ինտելեկտի զարգացման ճանապարհին։

Հետագայում Կասպարովն անգլիացի շախմատիստ Նայջել Շորթի հետ դուրս եկավ Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կազմից՝ միասին նորն ստեղծելու համար։ Սա Կասպարովի երկրորդ մեծ սխալն էր։

Շախմատային կարիերան ավարտելուց հետո Կասպարովը ստեղծել է հիմնադրամ, որի նպատակը շախմատային կրթությունն առաջ մղելն է։ Նա մարզել է նաեւ աշխարհի լավագույն գրոսմայստերներից մի քանիսին՝ ներառյալ աշխարհի ներկայիս չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Ինպես ասել է Մեծն Այդին Մորիկյանը՝ Կյանքը սևագրություն է առանց մաքրագրելու իրավունքի:

Ստույգ միտք է: