12 Դեկտեմբերի 2018թ. 11:48

Քառասունհինգ տարի առաջ` հոկտեմբերի տասին …

Քառասունհինգ տարի առաջ հոկտեմբերի տասին հայ ժողովրդի համար առանձնահատուկ օր էր: Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի ոգևորությունն այսօր էլ մնում է արդիական:

45 տարի առաջ` 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի «Լուժնիկիում» կայացավ Երեւանի «Արարատ» եւ Կիեւի «Դինամո» հանդիպումը, որտեղ Երեւանի «Արարատ»-ը 2:1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամո»-ին, նվաճեց Խորհրդային Միության գավաթը: Օրեր անց, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատ» եւ Լենինգրադի «Զենիթ» հանդիպումը, որտեղ հաղթանակ տանելով Երեւանի «Արարատ»-ը պատմության մեջ դարձավ 6-րդ թիմը, որը մեկ խաղաշրջանում միաժամանակ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի եւ  գավաթակրի տիտղոսները:

Նրանք խաղում էին ժողովրդի համար… ու ժողովրդի մի մասնիկն էին: Ու դա այլևս երբեք չի կրկնվելու:

Ռաֆայել Վահանյան

միջազգային գրոսմայստեր