Կառուցվող խորքային հորերը կենթարկվեն պարտադիր երկրաբանական հետազոտության

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պատվիրակությանը՝ տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մամուլի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ստորգետնյա ջրային հետազոտությունների կատարման, ոռոգման համակարգերի ընդլայնման և այլ հարցեր:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարատև համագործակցության, մասնավորապես, ոռոգման նպատակով կառուցվող խորքային հորերի պարտադիր երկրաբանական հետազոտություններ կատարելու ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ