12 Դեկտեմբերի 2018թ. 11:07

ԱՄՆ նախագահի խորհրդական. Կիբերանվտանգության հարցում համագործակցությունը ոչ միայն ցանկալի է, այլև՝ անխուսափելի

Արմինֆո. Նույնիսկ Հայաստանի նման փոքր երկիրը չպետք է մոռանա իր կիբերանվտանգության մասին: Այդ մասին հոկտեմբերի 23-ին Երևանում “Տեխնոլոգիական բեկում և ԵԱՏՄ երկրների պոտենցիալ հնարավորությունները” լիագումար նիստում հայտարարել է ԱՄՆ նախագահի կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին:

Նրա խոսքով, կիբերհանցավորությունը տարեցտարի աճող սպառնալիք է: Իր վտանգավորության աստիճանով այն կարելի է դասել համար մեկ հանցագործությունների թվին, ըստ որում՝ ոչ միայն ԱՄՆ-ում և Եվրոպայում, այլ նաև զարգացող երկրներում: Դա բացատրվում է այն բանով, որ աշխարհում ինտերնետի հասանելիությունը մեծանում է ավելի արագ, քան պաշտպանության հնարավորությունները: Որպես հետևանք՝ աճում է հաքերային հարձակումների թիվը: ԱՄՆ նախագահի խորհրդականը կոչ է արել մտածել համակարգերի մասին, որոնք կչեզոքացնեն հատկապես վտանգավոր սպառնալիքները: “Այդ պատճառով կիբերանվտանգության հարցում համագործակցությունը ոչ միայն ցանկալի է, այլև՝ անխուսափելի”,- հայտարարել է Ջուլիանին:

Աղբյուրն՝ այստեղ