12 Դեկտեմբերի 2018թ. 12:08

Հայտնի են տնտեսության Նոբելյան մրցանակակիրների անունները

Տնտեսության մրցանակն այս տարի շնորհվել է Վիլյամ Նորդհաուսին և Փոլ Ռոմերին, երկուշաբթի Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան:

Նորդհաուսը մրցանակին արժանացել է «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում կլիմայի փոփոխության ինտեգրման հետազոտության համար», Ռոմերը՝ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում տեխնոլոգիական ինովացիաների ինտեգրման հետազոտության համար»:

Տնտեսության մրցանակը հանձնելու արարողությունը միշտ տեղի է ունենում հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմում՝ մյուս Նոբելյան պարգևների հետ միասին: Նոբելի կամքով Խաղաղության մրցանակը միշտ հանձնվում է նույն օրը Օսլոյում:

Տնտեսության մրցանակի գումարը, ինչպես մյուս մրցանակներինն, այս տարի կազմում է 9 մլն շվեդական կրոն (1 մլն ԱՄՆ դոլար):

Աղբյուրն՝ այստեղ