18 Դեկտեմբերի 2018թ. 23:28

Պաուլ Կերեսի մրցաշարում Ռաֆայել Վահանյանը գրավեց երկրորդ տեղը

Էստոնիայում ավարտվեց XX դարի ամենաճանաչված շախմատիցտներից մեկի՝ միջազգային գրոսմայստեր Պաուլ Կերեսի հուշամրցաշարը:

Մրցաշարին հրավիրված էին միջազգային գրոսմայստերներ, ճանաչված վարպետներ: Ընդամենը՝ 36 մասնակից:

Փայլուն անցկացնելով ողջ մրցաշարը, երկրորդ տեղը գրավեց միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը՝ իրենից առաջ թողնելով միայն միջազգային գրոսմայստեր Նիկիտա Մեշկովին, ով հայ գրոսմայստերից երիտասարդ է 43 տարով:

Կերես, Պետրոսյան, Տալ

Վաֆանյանը խաղաց 35 պարտիա և հավաքեց 26,5 միավոր:

Վահանյանն ապացուցեց, որ 67 տարեկան հասակում էլ կարելի է մրցել երիտասարդների հետ ու հաղթել:

BUH.AM-ը ջերմորեն շնորհավորում է աշխարհահռչակ գրոսմայստերին:

Հիշեցնենք, որ 1963թ. աշխարհի թագի համար Միխայիլ Բոտվիննիկի հետ պետք է մրցեր կամ Տիգրան Պետրոսյանը կամ Պաուլ Կերեսը: Չնչին առավելությամբ հավակնորդի իրավունքը վաստակեց Տիգրան Պետրոսյանը և մի քանի ամիս անց դարձավ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը: