Կյանքի 77-րդ տարում մահացել է աշխարհահռչակ կինոռեժիսիոր Բեռնարդո Բերտոլուչչին: Երկու Օսկար, տասնյակ հրաշալի ստեղծագործություններ… մեզ համար նա կմնա որպես “Վերջին տանգոն Փարիզում”, “Վերջին կայսրը”, “Փոքրիկ բուդդան” ֆիլմերի հեղինակ:
Վերջին տարիներին Բեռնարդո Բերտոլուչչին տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով, սակայն նա այդպես էլ չփոխեց աշխարհին լավատեսորեն նայելու իր հայացքը, և երբեք չկորցրեց զարմանալու զգացողությունը:
Հանգչիր խաղաղությամբ, Մաեստրո:
Ընթերցողին առաջարկում ենք այսօր դիտել Բեռնարդո Բերտոլուչչիի “Վերջին կայսրը” ֆիլմը ( այստեղ):