28 Նոյեմբերի 2023թ. 15:15

Ռեկտոր Գագիկ Գալստյանի շքախումբը…

Արդեն գրել էինք, որ ճարտարապետաշինարարական համալսարանի նախկին աշխատակից Ամալյա Խալաթյանը մի քանի հարց էր ուղղել նույն նամալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին ( այստեղ):

Ճանաչված բուհի ռեկտորի կողմից, այսպիսի լղոզված, ոչինչ չասող արձագանքն  ենթադրում է համարժեք պատասխան:

BUH.AM-ը դիմում է ճարտարապետաշինարարական համալսարանի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց, ովքեր տեղեկություններ կարող են հաղորդել բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման հետ կապված հարցերի վերաբերյալ:

Սա երկար գործընթաց է, և պահանջում է մանրամասն ուսումնասիրություն, քանի որ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ըստ BUH.AM -ի ունեցած նախնական տեղեկությունների, որևէ էական առնչություն չի ունեցել համալսարանի հավատարմագրման գործընթացի հետ և “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” պետական պարգևը ստացել է այլ անձանց կատարած աշխատանքի դիմաց: 

Կարող եք չկասկածել, որ բոլոր փաստերը մանրամասն կուսումնասիրվեն և ճշմարտությունը վեր կհանվի:

Իսկ մինչ այդ, BUH.AM-ը, որպես հիմք ընդունելով նույն համալսարանի կայքում բերված նյութերը, կներկայացնի այն անձանց ցուցակը, ովքեր պարգևատրվել են բուհի 95-ամյակի առթիվ: Ընթերցողը թող ինքը որոշի, թե նրանցից ովքեր են իրականացրել եվրոպական հավատագրման գործընթացը:

Օրական կներկայացնենք  մեկ պարգևատրվածի լուսանկար:

Դատեք ինքներդ:

Օր երկրորդ՝ Գոհար Մատուլյան:

Հիշեցնենք, որ ճարտարապետաշինարարական համալսարանի ներկայիս ընդհանուր բաժնի վարիչ Գոհար Մատուլյանը 2006թ., ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի կողմից, հակակոռուպցիոն ծրագրով իրականացված խոշոր միջոցառումներից մեկի՝  Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի լուծարված ֆիզկուլտուրայի ամբիոնի լաբորանտ էր: Այդ ժամանակ, համալսարանի երիտասարդական թևի խնդրանքով, ֆիզկուլտուրայի ամբիոնից միայն լաբորանտներ Գոհար Մատուլյանը և Մերի Սիրունյանը խուսափեցին պաշտոնանկությունից: Եվ դա ռեկտորի կոպիտ սխալներից էր: