55 ՏԱՐԻ ԱՌԱՋ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ, ԼԵՎ ՅԱՇԻՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Լև Յաշինը ծնվել է Մոսկվա քաղաքի Բոգոռոդսկի շրջանում:

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, 11-ամյա Լևը Պոդոլսկում էր, ուր նրան ուղարկել էին ծնողները ամառային արձակուրդներն ացկացնելու։ Հոկտեմբերին պաշտպանական գործարանը, որտեղ աշխատում էր Իվան Պետրովիչը, տարհանվեց Ուլյանովսկ։ Այնտեղ տեղափոխվեց նաև ողջ ընտանիքը։ Այս գործարանում էլ Լևը սկսեց աշխատել՝ 1943 թվականի գարնանը դառնալով փականագործի աշակերտ։ Արդեն 16 տարեկանում Լև Յաշինը արժանացել է իր առաջին պարգևին՝ «Հանուն քաջարի աշխատանքի Հայրենական մեծ պատերազմի 1941-1945 թվականներին» մեդալին։

1944 թվականին Յաշինը վերադառնում է Մոսկվա։ Լևը շարունակում է աշխատել գործարանում, իսկ ամբողջ ազատ ժամանակը նվիրում է իր սիրած խաղին, որպես դարպասապահ խաղալով Տուշինոյի հավաքականում։

18 տարեկանում նա զորակոչվել է բանակ։ Ծառայել է Մոսկվայում, այստեղ նա ծանոթացել է «Դինամո» (Մոսկվա) ֆուտբոլային թիմի մարզիչ՝ Ա.Ի. Չերնիշյովի հետ, որն էլ նրան հրավիրել է երիտասարդական ակումբ։ 1949 թվականի գարնանը Յաշինը արդեն դառնում է թիմի 3-րդ դարպասապահը. փոխարինող Ալեքսեյ Խոմիչային և Վալտեր Սենային։ Լև Յաշինը իր կարիերան ավարտում է այս թիմում 1971 թվականին։ Իր սպորտային կարիրերայի սկզբում Յաշինը խաղացել է նաև հոկեյ (1950-1953 թվականներին)։ 1953 թվականին արժանացել է ԽՍՀՄ գավաթի և ԽՍՀՄ բրոնզե մեդալի՝ հոկեյից։ Նախքան 1954 թվականը հոկեյի աշպարհի առաջնությունը՝ նա ազգային հավաքականի թեկնածու էր, բայց նա որոշում է կենտրոնանալ ֆուտբոլի վրա։

1950 թվականի սկզբին «Դինամոի» հիմնական դարպասապահն էր։ 1953 թվականին Յաշինը գրավեց առաջին տեղը «Դինամոում»։ Իր ակումբի հետ միասին Լև Յաշինը 5 անգամ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն և 3 անգամ նվաճել է խորհրդային գավաթը։

1954 Յաշինը ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահն էր։ Ընդհանուր առմամբ, Յաշինը անցկացրել է 78 հանդիպում։ 1956 թվականին թիմի հետ միասին հաղթեցին Մելբուռնի օլիմպիական խաղերում և նվաճեցին Եվրոպայի գավաթը (1960)։ Ազգային հավաքականում նա խաղացել է 3 անգամ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում. 1958 թվականին Շվեդիայում, 1962 թվականին Չիլիում և 1966 թվականին Անգլիայում։

Նրա ամենամեծ ձեռքբերումը եղել է աշխարհի առաջնությանը՝ 1966 թվականի առաջնությանը գրավել են 4-րդ տեղը։ 1970 թվականին Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղերին՝ Յաշինը մասնակցում էր 3-րդ անգամ։ 1963 թվականի հոկտեմբերի 23-ին Լոնդոնի «Ուեմբլի»մարզադաշտում, Լև Յաշինը խաղացել է աշխարհի հավաքականի դեմ, որը նվիրված էր անգլիական ֆուտբոլի 100 ամյակին (խաղն ավարտվում է 2։1 հաշվով, հաղթեցին անգլիացիները)։

Աշխարհը Յաշինին կոչում էր «Սև պանտերա» (իր շարժուձևի և ակրոբատիկ հնարքների համար), կամ «Սև սարդ» (երկար ձեռքեր համար) ։

1963 թվականին արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ մրցանակին։ 1971 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի կենտրոնական մարզադաշտում, Լենինի և 103.000 հանդիսականների ներկայությամբ՝ կազմակերպվել էր հրաժեշտի երեկո։ Խաղի ընթացքում Յաշինը դարպասը հանձնել է 23 ամյա Վլադիմիր Պիլգուին, որպես «Դինամո»-ում իր հետևորդ։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

Չնայած իր հեռանալուն, օգոստոսի 31-ին Յաշինը կրկին գնաց դաշտ։ Այս անգամ նա պաշտպանել է դարպասը Իտալիայի դեմ խաղում (խաղն ավարտվել է 4։2 հաշվով)։ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ` Լև Յաշինը ավարտեց նաև դպրոցական մարզիչների պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի բաժինը (GTSOLIFK) (1967): Եղել է «Դինամո» ակումբի մարզիչը (1971-1975 ապրիլ)։ Ողբեգական դեպքից հետո տաղանդավոր ֆուտբոլիստ Ա.Ե. Կոժեմյակինը՝ Լև Յաշինին մեղադրում էր, որպես «թուլացկամ, բարոյական և կրթական աշխատանքների մեջ»։ Նա աշխատել է որպես մարզիչ ԽՍՀՄ 2-րդ թիմի և մի որոշ ժամանակ երեխաների թիմերի հետ։ 50 տարեկանում Յաշինի ձախ ոտքը պիտի կտրվեր, նրա շատ ծխելու պատճառով։ 1984 թվականին նրա ոտքը անդամահարվեց։ Վիրահատությունից հետո նա շարունակում էր ծխելը։ Ըստ Մարկ Մերովիչի՝ 1989 թվականի թիմի վետերանների այցի ժամանակ Յաշինը եղել է պրոթեզով։ 1990 թվականի մարտի 18-ին Լև Յաշինը արժանացել է Սոցիալական աշխատանքի հերոսի կոչմանը։ 1990 թվականի մարտի 20-ին նա մահացել է։ Նա թաղված է Վագանկովյան գերեզմանոցում։

Աղբյուրը` այստեղ