Դեկտեմբերի 24-ը Լեոնիդ Ֆիլատովի ծննդյան օրն է…

Լեոնիդ Ալեքսեեւիչ Ֆիլատովը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 24-ին, Կազանում։ Դերասան, գրող, փիլիսոփա… խորը, բազմակողմանի զարգացած անձնավորություն էր Ֆիլատովը; Տասնյակ դերեր թատրոնում ու կինոյում: Հայտնի են Ֆիլատովի բանաստեղծություններով գրված Վ․ Կաչանի կատարմամբ երգերը։ 2000 թվականի մայիսի 26-ին Ֆիլատովին հանձնվել է «Պոէզիա» միջազգային մրցանակը «Երգող Ռուսաստան» անվանակարգում։

Սկսած 1990 թվականից լույս են տեսնում Ֆիլատովի «Ֆեդոտ-հարձիգի՝ ճարպիկ կտրիճի մասին», «Ռոբին Հուդի մեծ սերը», «Սերը երեք նարինջների նկատմամբ», «Լիզիստրատա», «Լեոնիդ Ֆիլատովի թատրոնը», «Ես թատերական մարդ եմ», «Շան տղերքը» և բազմաթիվ այլ գրքերը։

1998 թվականին Ֆիլատովն արժանացել է «Октябрь» գրական ամսագրի տարեկան մրցանակին «Լիսիստրատա» կատակերգության համար։

1994-ից Ֆիլատովը ОРТ հեռուստաալիքով վարել է «Որպեսզի հիշեն» հաղորդումը, նվիրված նախկինում հայտնի եւ սիրված դերասաններին, որոնք արդեն չկային, եւ որոնք մոռացության էին մատնված։ Հաղորդումներից մեկը նվիրված էր Մհեր Մրկտչյանին։

ՌԴ Նախագահի հրամանագրով, 1996թ. Ֆիլատովին հանձնվել է ՌԴ պետական մրցանակ՝ կինոյի եւ հեռուստատեսության բնագավառում։

Մի առիթով Ֆիլատովն ասել է իր մասին. Ջանում եմ, որքան հնարավոր է, լինել լավը, բայց ոչ միշտ է դա ստացվում: Հաճախ նույնիսկ չի էլ ստացվում: Ես ընդհանրապես ահավոր ինքնակեր եմ: Իմ ագրեսիան բավականացնում է հինգ րոպե, իսկ հետո սկսում եմ տառապել, որ ամեն ինչ կարելի էր անել ոչ այդպես կտրուկ: Տարիների հետ ես դարձա համբերատար, որովհետև հասկացա. կյանքն ավելի իմաստուն ու բազմազան է, քան պատկերացնում էի:

1993-ին, 47 տարեկան հասակում, Ֆիլատովն ստացել է ուղեղի կատված։ Երկու տարի նա ապրել է արհեստական երիկամով, իսկ 1997-ին հեռացվեցին երկու երիկամները։ Նույն թվականի հոկտեմբերին նրան փոխպատվաստվեց երիկամ։

Մահվան շեմին կանգնած Լեոնիդին ուժ ու եռանդ է պարգևել թոռնիկը՝ Օլյան, ով նրան օգնել է ևս մի քանի տարի ապրել: Մահից առաջ սիրելի թոռնիկի համար Ֆիլատովը բանաստեղծություն է գրել: “Ամենն, ինչ պետք է իմանալ սիրո մասին” այստեղ:  

2003թ. նրա մոտ թոքաբորբ սկսվեց, որը բուժելու համար անհրաժեշտ էր դիմադրողականությունը բարձրացնող դեղամիջոցներ, որոնք առաջացնում էին փոխպատվաստված երիկամի վանման վտանգ։ Այդ վիճակից նրան հանել չհաջողվեց․ հոկտեմբերի 26-ին Ֆիլատովը մահացավ։

Ընթերցողին ենք ներկայացնում “Հեքիաթ հրաձիգ Թորոսի՝ ճարպիկ կտրիճի մասին” այստեղ և “Որսկան Ֆեդոտի մասին” այստեղ Ֆիլատովի ստեղծագործությունները: Դրանք արժե կարդալ:

Լեոնիդ Ֆիլատովի կերպարը սիրելի է նաև Ռյազանովի “Забытая мелодия для флейты”, Միտտայի “Экипаж” և տասնյակ այլ ֆիլմերից:

 Ֆիլատովը շատ սկզբունքային անձնավորություն էր: Նա հստակ գիտակցում էր հասարակության մեջ 1990-ականներին սկսված հոգևոր արժեքների նկատմամբ պահանջարկի անկումը.  «И не умерших классиков вина, Что резко поглупели времена».

2010 թվականին Լեոնիդ Ֆիլատովի պատվին է անվանվել Մոսկվայի պետական թաատերական քոլեջը Միտինոյում: 2014 թվականին սահմանվել է Լեոնիդ Ֆիլատովի անվան թատերական մրցանակ: