11 Դեկտեմբերի 2019թ. 20:46

ԱՀ ՄԻՊ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար (տե՛ս Բաց TV-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդումը, հղումը՝ մեկնաբանությամբ)…

Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով:

Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը:

Հ.Գ. այս արձագանքը կատարում եմ որպես և՛ Մարդու իրավունքների պաշտպան, և՛ պարզապես հայ: Իսկ եթե այլ կարգավիճակով լինեի, ապա արձագանքս շատ ավելի կոշտ կլիներ…