ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արցախահայությունը  տաղանդավոր, հպարտ, արտաքին թշնամու դեմ անզիջում ու սկզբունքային պայքարի առաջնային գծում տասնամյակներ կանգնած մեր ժողովրդի անբաժանելի մասն է:

Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու մեր քույրերին ու եղբայրներին, ինչպիսի շարժառիթներ էլ ունենան դրա համար (տե՛ս Բաց TV-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդումը այստեղ): Հայ ժողովրդի  հազարավոր զավակներ, իրենց կյանքն են զոհաբերել այստեղ՝ առաջնագծում, որը ընդամենը պարզ մի անուն ունի՝ ՀԱՅՐԵՆԻՔ:

Եթե մենք չհասկանանք այս տարրական բաները, ապա մոտ ապագայում իսկապես կփակենք ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ:

Բոլորին սթափության կոչ եմ անում:

Հովհաննես Թոքմաջյան

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր