16 Սեպտեմբերի 2019թ. 12:15

Արդարության հետքերով. Մաս 2-րդ

GMpress.am լրատվական կայքը շարունակում է ներկայացնեկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Պետրոս Համբարձումյանի բարձրացրած խնդիրների վերաբերյալ լրագրող Արմին Հայրապետյանի ուսումնասիրությունների արդյունքները.

Հաջորդ կարևոր հարցը , որին անդրադարձել էր Պետրոս Համբարձումյանն, այն էր, որ կրթությունը և գիտությունը համալսարանում ստորադասվել են երկրորդական նշանակության ուղղություններին … Տարեցտարի փակվել են մեծ հեղինակություն ունեցող ծրագրեր:Դադարեցվել է համագործակցությունը IAHR և ICOLD համաշխարհային ճանաչում ունեցող գիտական կազմակերպությունների հետ : Այս ամենը պարզելու համար զրուցել եմ համալսարանի նախկին պրոռեկտոր, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանի հետ:

-Պարոն Սարուխանյան, եկեք խոսենք բարձրացված հարցերի մասին,Դուք ի՞նչ կպատմեք: Գիտեմ, որ Ձեր մշտական մասնակցությունն եք ունեցել այդ գործընթացում. ավելին՝ նախագահն եք եղել ICOLD-ի Հայաստանի ազգային ներկայացուցչության:

-Մեր համալսարանը սերտ համագործակցության մեջ էր ջրային ոլորտի երկու խոշոր միջազգային կառույցների հետ՝ ICOLD, IAHR: Բարձր պատվարների ICOLD կազմակերպությունը շատ խոշոր ու ճանաչված է: Նրա աշխատանքներին մասնակցելն ու հրավեր ստանալ, տպագրվել և ելույթներով հանդես գալ այդ կազմակերպության տարեկան ժողովներին, մեծ պատիվ է ցանկացած երկրի համար: Մեր համալսարանի պատվիրակությունը, որը միաժամանակ ներկայացնում էր Հայաստանը, ICOLD –ի աշխատանքներին առաջին անգամ մասնակցեց 2011թ.-ին և նույն տարվանից էլ անդամագրվեց այդ կազմակերպությանը: 2012թ.-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում զեկուցումներով մասնակցեցինք ICOLD-ի տարեկան ընդհանուր համաժողովին. մեծ պատվիրակության կազմ էր գնացել, ներկա էինք լիագումար բոլոր նիստերին՝ որպես լիիրավ անդամ: Բոլոր միջոցառումներից առաջ, նախապես հրավերներ էինք ստանում, գիտաժողովի թեմաներն էինք մշակում, մի խոսքով ՝ շատ ջերմ հարաբերություններ էին… Այդ համաժողովներն իրենց ազդեցությամբ այնքան հեղինակավոր էին, որ մենք էլ էինք ցանկանում, որ նման մի գիտաժողով էլ Հայաստանում լինի … Հետո սկսեց մեր համագործակցության բուռն շրջանը …Հրաշալի տարիներ էին … Հաջորդը համաժողովը ԱՄՆ-ի  Սիետլ քաղաքում էր: Եվ ուզում եմ ավելացնել ,որ կարևորը ոչ միայն թեմաներն էին , որոնք քննարկվում էին այս գիտաժողովներում, այլ նաև այն, որ մենք ականատեսն էինք գիտական աշխարհում հիրավի գերխոշոր կազմակերպությունների գիտական հետազոտություններին … Դժբախտաբար այն կարճ կյանք ունեցավ : Շատ ծրագրեր կային ,որոնք պիտի կյանքի կոչվեին, բայց համագործակցությունը դադարեցվեց 2014 թ.-ին: Վերջին անգամ Ինդոնեզիայում մասնակցեցինք ICOLD-ի գագաթաժողովին ու վերջ: IAHR-ի մասով վերջին գիտաժողովը մեզ համար Չինաստանն էր, իսկ Հանոյում 2014թ. աշնանը նախատեսված գագաթաժողովին, մենք արդեն չմասնակցեցինք…

Պարոն Սարուխանյան , իսկ ի՞նչ եղավ հետո, ինչու՞ դադարեց Ձեր համագործակցությունը…

2014 թ.-ից (տեղեկացնեմ, որ նույն տարում ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին փոխարինելու եկավ Գագիկ Գալստյանը), հետաքրքրությունը նման աշխատանքների հանդեպ նվազեց  ու այդ երկու հզոր կառույցների հետ համագործակցությունն ընդհատվեց … Այդ համագործակցության ողջ բեռն ինձ վրա էր դրված, ես ICOLD-ի Հայաստանի ազգային ներկայացուցչության նախագահն էի: Մեծ ցավ եմ ապրում, որ նման խոշոր կազմակերպությունների հետ այլևս չենք համագործակցում… Ուզում եմ նաև հավելել, որ այս երկու կառույցների հետ համագործակցությունը մեծ ազդեցություն ունեցավ համալսարանի երվրոպական հավատարմագրման գործընթացում…

Հաջորդ թեմայի մասին ՝շուտով …

 Արմին Հայրապետյան

Աղբյուրն՝ այստեղ

BUH.AM Այս խնդրի այս խնդիրների պարզաբանման համար, BUH.AM-ը 20192. հունվար 31-ին, դիմել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտր Գագիկ Գալստյանին:

ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ:

Սակայն ռեկտր Գալստյանի նյարդերը տեղի տվեցին:

BUH.AM-ը գրությունն ուղարկելու օրը լուսանկարեց համալսարանի պաշտոնական կայքի համապատասխան էջը, որտեղ նշված է համալսարանի համագործակցությունը՝ ICOLD և IAHR -ի հետ: Մեր գրությունը ստանալուց անմիջապես հետո՝11.02.2019թ., այն “գաղտնագողի” հանվեց: Կարծես ոչինչ չէր էլ եղել:

Ծանոթ գործելավոճ է: Հատկապես այն ժամանակ, երբ պատասխաններ չկան:

Սա է ռեկտոր Գալստյանի իրական դեմքը: