Գագիկ Սարգսյանը ևս մեկ տարով հեռացավ իր մանկությունից… Սա իհարկե մի փոքր տխուր է, սակայն միակ ճանապարհն է, որ տանում է դեպի իմաստություն։
Գագիկ Սարգսյանը, պատանեկան ավյումով, այսօր էլ շարունակում է անել իր գործը, որի հիմնական իմաստն է՝ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՄԱՐԴԿԱՑ։
… Եվ այսօր, երբ աշխարհը խորը ճգնաժամ է ապրում, և մենք, տանը, “բանտարկված”, մտածելու… չէ՝ ԽՈՐՀԵԼՈՒ ժամանակ ենք կարծես գտել, սկսում ենք հասկանալ, որ կորոնավիրուս ասվածը, պատահական ինչ-որ բան չէ, այլ զգուշացում՝՝ վերջին 50 տարիների մարդկության գործողությունների դեմ ուղղված… ՎԵՐՋԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ։ Ու փրկությունը դրանից անընդհատ փոքրացող բարության վերականգնման մեջ է, այն բարության, որը ճառագում է Գագիկ Սարգսյանից ու նրա պես մարդկանցից, որոնց թիվը երկրաչափական պրոգրեսիայով փոքրանում է…
Շնորհավար ծնունդդ, սիրել ընկեր։
Ռաֆայել Վահանյան
միջազգային գրոսմայստեր