22 Հոկտեմբերի 2020թ. 10:07

Արամ Սարգսյանն՝ Այդին Մորիկյանի մասին …

Այսօր, Այդին Մորիկյանի ծննդյան օրը՝ Արամ Զավենի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Այդինն իմ ուսուցիչն էր, ինձ շտկող ու անկեղծ սիրող ավագ ընկերը…

Վազգենից հետո ինձ ամենալավը հասկացողը, մխիթարողն ու դեպի Տիրոջ ներողամտությունը և իմաստնությունն ուղղորդող ուղեկիցը։

Այդինին սիրում եմ սրտանց, հետը զրուցում եմ ամեն օր … նաև այսօր։ Անսահման կարոտում եմ…
Հոգիդ Լույսի, խաղաղության քեզ ու ծնունդդ շնորհավոր…

Արամ Սարգսյան