Երևանի պետական բժշկական համալսարան ռեկտոր Միքայել Նարիմանյանը և Ստավրոպոլի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Կոշելը համագործակցության պայմանագիր են ստորագրել: Պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Երևանում` ս.թ.ապրիլի 15-ին: Ռեկտոր Նարիմանյանը նշել է, որ երկու բժշկական բուհերի միջև համագործակցությունն արդյունավետ կարող է լինել, քանի որ զարգացման համար անհրաժեշտ է ինտեգրվել համադրելի բուհերի հետ. «Ռուսաստանյան բուհերի հետ մենք կարողանում ենք համադրվել, քանի որ ծրագրային և այլ նմանությունները շատ են, ինտեգրվելն՝ ավելի հեշտ», — ասել է Միքայել Նարիմանյանը: Իր հերթին ռեկտոր Կոշելը նշել է, որ համագործակցության պայմանագիրը հնարավորություն կտա լուծել երկու բուհերի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ, մասնաորապես՝ ուսանողների շարժունության հարցը:
Մանրամասներն` այստեղ