ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 Կրթության, գիտության և սպորտի բնագավառներում թափանցիկության և հրապարակայնության ապահովումը կարևոր նախապայման է մեզ առաջադրված մարտահրավերներին դիմակայելու համար: Հասարակական վերահսկողության անհրաժեշտությունն ամրագրված է նաև Բոլոնյան գործընթացի սկզբունքներով: Մասնավորապես, ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն ամբողջ աշխարհում իրականացվում է համադրելով վերահսկողության հասարակական և պետական ձևերը:

 buh.am կայքը նպատակ ունի մասամբ լուծելու հասարակական վերահսկողության ապահովման կարևորագույն խնդիրը: Մենք ուրախ կլինենք համագործակցելու Հայաստանի և Արցախի համալսարանների հետ՝ մեր աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և քննարկվող թեմաները հնարավորինս հիմնավորված ու օբյեկտիվ ներկայացնելու համար:

buh.am կայքի համակարգող խորհրդում կազմակերպություններից ներկայացուցիչներ կարող են ընդգրկվել ինչպես ինքնառաջադրմամբ, այնպես էլ՝ կազմակերպության ղեկավարի առաջադրմամբ: Առաջադրում կարող եք կատարել մինչև 2016թ. մայիսի 25-ը` info@buh.am էլեկտրոնային հասցեով:

 

            Հարգանքով`

            buh.am կայքի համակարգող խորհրդի նախագահ,

            միջազգային գրոսմայստեր

Ռաֆայել Վահանյան