ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԵՆՔ ԴԵՌ ՉԵՆՔ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ

Տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մշակման գործը Հայաստանի, Արցախի առաջնահերթ խնդիրը պետք է լինի,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը`«Տեղեկատվական քաղաքականության նկատմամբ ոչ ադեկվատ մոտեցումները մեզ մոտ եղել են դեռևս 90-ականներին: Տեղեկատվական քաղաքականության դերը մենք դեռևս չենք կարևորում: Թե տեղեկատվության, թե արտաքին քաղաքական դաշտում քաղաքականությունն իրականացվում է հայեցակարգով: Մեզ պետք է այդ հայեցակարգը, եթե չունենք շատ վատ է: Միայն տեղեկատվական դաշտում մենք ունեն այդ ազատությունը, որը կարող է այլ դաշտում չունենանք: Իսկ այսօր մենք ի՞նչ ենք անում, մենք տեղեկատվոթյունից դուրս ենք մղել այն իրական փաստը, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է: Ճիշտ այդպես տեղեկատվական դաշտից դուրս է մնացել ադրբեջանահայության խնդիրը: Ադրբեջանցի փախստական, ըստ էութան, չկա, կան հայ փախստականներ, որոնց հարցը շրջանցվում է: Ի դեպ, դա արվում է նաև մեր օգնությամբ, երբ մենք այն լռության ենք մատնում: Պետք է հստակ հասկանալ մի բան. մենք հակամարտության լեզվի վրա ազդելու հնարավորություններ ունենք: Պետք է աշխատել այդ ուղղությամբ»:

Սկզբնաղբյուրն` այստեղ