2016թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ buh.am լրատվավերլուծական կայքի գործունեությունը համակարգող խորհրդի առաջին նիստը: Խորհուրդը քվեարկությամբ հաստատեց իր անդամների լիազորությունները: Ընդունվեց կայքի գործունեությունը համակարգող խորհրդի կանոնակարգը (Մանրամասները` այստեղ): Խորհրդի թվակազմը սահմանվեց թվով 37 անդամից, որից երեքը` թափուր: Խորհրդի նախագահ ընտրվեց միջազգային գրոսմայստեր, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Վահանյանը, գլխավոր խմբագիր` Գագիկ Սարգսյանը, պատասխանատու քարտուղար` Անժելա Ղազարոսյանը:
BUH.AM ԿԱՅՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԳՈՒՄԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
