3 Հոկտեմբերի 2023թ. 5:14

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. ԱՌԱՋԱԳԾՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՆՎԵՆ

«Փող վաստակելու համար բուհերը հրաշալի երիտասարդների կողքին հավաքում են նաև այնպիսի ուսանողների, ովքեր ոչ միայն սովորելու բացարձակ ցանկություն չունեն, այլև կապ չունեն կրթության հետ: Դրա համար կրթության որակն ընկել է և լուրջ մտահոգություն կա՝ ովքե՞ր են մեր ապագա տնտեսագետները, դիվանագետները, որքանո՞վ են նրանք մրցունակ այլ երկրների իրենց սերնդակիցների հետ: Որպես գիտելիք փոխանցող՝ ես չգիտեմ ո՞ւմ եմ կրթում՝ ապագա գործազուրկին, դիպլոմը օժիտում նախատեսող մարդո՞ւն, թե լուրջ մասնագետի»,- ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին մասնակից և առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորների կրթությանը, ովքեր ծառայությունն ավարտելուց հետո պետք է շարունակեն իրենց ուսումը, Թաթուլ Մանասերյանն ասել է, որ նրանց համար բոլոր արգելքները, այդ թվում՝  վարձավճարի հետ կապված, պետք է հանվեն: «Պետությունը պետք է ցույց տա, որ ինքը տեր է այն մարդկանց, ովքեր այսօր տեր են կանգնում հայրենիքին: Ըստ էության՝ ի հարգանքս պետության առաջին դեմքերի, այսօր Հայաստանի իրական տերը զինվորն է: Եթե մենք զինվորին չպետք է մեծարենք և նրան հետագայում կրթվելու լիարժեք հնարավորություն չտանք, մենք չենք կարող կայացած պետություն դառնալ: Մեզ պատիվ չի բերի, եթե այդ երիտասարդները հիասթափվեն կամ ապրեն  Հայաստանում  խեղճ ու աղքատ»:

Սկզբնաղբյուրն` այստեղ