Կանադացի երկրաֆիզիկոսները գնահատել են մոլորակի վրա բոլոր բնական պաշարների այրման հետեւանքները` մթնոլորտի եւ կլիմայի վրա ազդեցության տեսանկյունից: Հետազոտությունը հրապարակվել Է Nature Climate Change հանդեսում:
Մոլորակի վրա մնացած հանածո վառելիքի այրումը 2300 թվականին կհանգեցնի մթնոլորտ` շուրջ հինգ տրիլիոն տոննա ածխածնի (ածխաթթվական գազի ձեւով) արտանետման եւ Ցելսիուսի 6,4 – 9,5 աստիճանով աշխարհի միջին (եւ Արկտիկայում 14,7 – 19,5 աստիճանով) ջերմաստիճանի աճի:
Խաղաղ օվկիանոսի արեւադարձային մասում տեղումների տարեկան միջին մակարդակը կավելանա ավելի քան չորս անգամ, բայց ավելի քան կեսով չափ կկրճատվի Ավստրալիայում, Միջերկրական ծովի շրջակա տարածքներում եւ Հարավային Աֆրիկայում եւ երեք անգամ՝ Կենտրոնական Ամերիկայում ու Հյուսիսային Աֆրիկայում:
Սկզբնաղյուրն` այստեղ