3 Հոկտեմբերի 2023թ. 4:33

ՉՈՒԲԱՐԻ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԸ` ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԲԱԿՈՒՄ

Մայիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի է ունեցել Մխիթար Գոշի հուշարձանի բացման արարողությունը: Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը) (16.06.1923 — 23.03.2009): Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։

Մխիթար Գոշն աչքի է ընկել միջնադարյան աշխարհին դեռևս անհայտ բարոյականության նոր և ժամանակակից լուծումներ առաջարկելու խիզախությամբ և մինչ օրս կիրառելի պատգամներով։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդանշական է համարել ՀՀ փաստաբանների պալատի բակում Գոշի դիմաքանդակի տեղադրումը, քանի որ Մխիթար Գոշն էր հենց իր Դատաստանագրքում խոսել դատավարության, դատ ու դատաստանի, մարդու իրավունքների մասին: Նա նկատել է, որ դրանք ունեն այնպիսի արդիական նշանակություն, որ այսօր ընկալվում են՝ որպես եվրոպական քաղաքակիրթ արժեքներ:

 Փաստաբանների երեխաների ջանքերով բեմադրվել է Մեծ Վարդապետ Մխիթար Գոշի առակներից մեկը։

Սկզբնաղբյուրն` այստեղ