ՊՈԼԻՏԵԽՆԻԿՑԻՆԵՐԸ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

2016թ. հունիսի 1-ին Պոլիտեխնիկի դասախոսներ Էդուարդ Կուրղինյանը և Սեդրակ Ներսիսյանը մասնակցեցին Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի ֆիլատելիստների միության աջակցությամբ՝ Ամերիկայի հայկական համագումարի շենքում: Էդուարդ Կուրղինյանը ներկայացրել է «ՀՀ նամականիշների և հուշադրամների էսքիզներ» իր հեղինակային աշխատանքների հավաքածուն, իսկ Սեդրակ Ներսիսյանը՝ «Հայաստան» հավաքածուն:

Թողարկվել է Առաջին օրվա դրոշմակնիք և հատուկ բացիկ, որի պաշտոնական մարումը տեղի է ունեցել ցուցահանդեսի բացման ժամանակ: Մարումը իրականացրել են «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Յունիքոմպ» ՓԲԸ նախագահ Արմեն Բալդրյանը:

Սկզբնաղբյուրն` այստեղ