ԼՈՌԻՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆ

Լոռու մարզում կբացվի առաջին Սմարթ կենտրոն, որտեղ կկարողանան սովորել բոլոր ցանկացողները: Ծրագիրն իրակացնում է Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), որը 12 տարվա ընթացքում ծրագրեր է իրականացրել 30-ից ավել գյուղական համայնքներում` սկսած առողջապահական ծրագրերից մինչև կրթական բազմաթիվ ծրագրեր: Կենտրոնում կուսուցանվեն ռոբոտիկա, ծրագրավորում, արվեստ և երաժշտություն, անգլերենի ուսուցում, օրգանական գյուղատնտեսություն, բնապահպանություն, ձեռներեցություն, առողջապահություն, կարիերայի զարգացում, քաղաքացիական կրթություն և այլն:

Սմարթ կենտրոնում անցկացվող դասընթացները նպաստելու են գյուղական միջավայրում կենսամակարդակի բարձրացմանը: Կենտրոնը դառնալու է ոչ ֆորմալ կրթություն տրամադրող մի վայր, որը տրամադրելու է պրակտիկայում կիրառվող ու անհրաժեշտ գիտելիքներ:

Մանրամասները` այստեղ