ՊԱՐՍԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում մեկնարկել է «Պարսից գրականություն և պատմություն» խորագրով միջազգային արևելագիտական գիտաժողովը, որը նվիրված էր իրանցի մեծանուն միջնադարյան բանաստեղծ Սաադի Շիրազիին: Իրանի «Մոբին» մշակութային կազմակերպության տնօրեն Մոհամմադ Նազիրին ԵՊՀ իրանագիտության ամբիոնին նվիրել է Սաադի Շիրազիի կիսանդրին:

Համալսարանականներից բացի՝ գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են նաև Տաջիկստանի Խուջանդի և Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանները, իրանական «Ալամե Թաբաթաբայի», «Շահիդ Բեհեշթի» և Շիրազի համալսարանները, Թեհրանի իրանագիտական հաստատությունը, Պարսից լեզվի և գրականության ակադեմիան, «Բոնիադ-ե Սաադի» հաստատությունը, Իրանի գրավոր ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, շվեդական «P.S.R» մշակութային հաստատությունը, ինչպես նաև «Մոբին» մշակութային կազմակերպությունը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանատան մշակույթի կենտրոնը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քեզիմ Սաջադիի, ով նույնպես մասնակցում էր գիտաժողովի բացման արարողությանը:

Գիտաժողովի մասնակիցները 3 տարբեր բաժանմունքներում ներկայացրել են զեկուցումներ, որոնց թեմատիկան ընդգրկուն էր` պարսից լեզու և գրականություն, պատմություն և քաղաքակրթություն, լեզվաբանություն, քաղաքագիտություն, կրոնագիտություն, մշակութային կապեր, արվեստ և ճարտարապետություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, հնագիտություն, հոգեբանություն և հասարակագիտություն:

Մանրամասներն` այստեղ