3 Հոկտեմբերի 2023թ. 4:16

ԱՅՍՊԻՍԻ ԿԱՅԱՆ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Իրանական “Mehr” լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պայմանագիր է ստորագրել Շվեյցարիան ու Իտալիան ներկայացնող ներդրողների հետ, որոնք պետք է կառուցեն Իրանի խոշորագույն արևային էլեկտրակայանը:

Վերջինիս հզորությունը կազմելու է 30 մՎտ, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 40 միլիոն դոլար:

Էլեկտրակայանը կառուցվելու է Իրանի Հյուսիսային Խորասան նահանգում:

Էլեկտրակայանի կառուցումը մեկնարկելու է չորս շաբաթ անց, նրա տարածքը կազմելու է 60 հեկտար:

Սկզբնաղբյուրն` այստեղ