3 Հոկտեմբերի 2023թ. 5:09

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ 3-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Հուլիսի 18-23-ն Աղվերանում տեղի է ունեցել Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի 9 երկրների (Բելգիա, Իսպանիա, Էստոնիա, Իրան, Սիրիա, Վրաստան, Թուրքմենստան, Ռուսաստան, Ֆրանսիա) 14 տարեկանից բարձր 70 դպրոցական: Վերջիններս մրցել են մաթեմատիկայի, ֆիզիկայի և Հայաստանի աշխարհագրության բնագավառներում:

Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն էր, բայց հայերենով մասնագիտական տերմինաբանությանը չտիրապետողների համար գրավոր առաջադրանքները պատրաստվել էին նաև անգլերենով և ռուսերենով:

Օլիմպիադայի արդյունքում օլիմպիականներն արժանացել են չորս I կարգի դիպլոմների, ութ II կարգի դիպլոմների և տասը III կարգի դիպլոմների: I կարգի դիպլոմներ ստացել են Իրանի Թեհրանի համայնքի և Հայաստանի ներկայացուցիչներ, II կարգի դիպլոմների արժանացել են Սիրիայի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներ, III կարգի դիպլոմները տրվել են Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներին: Բարձր գիտելիքներ ցուցաբերած այլ մանսակիցներ արժանացել են ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի:
Սկզբնաղբյուրն` այստեղ