18 Հոկտեմբերի 2019թ. 10:42

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՕԴԱՉՈՒ-ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԸ

ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում հուլիսի 26-27-ին իրականացվել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց մասնակցել են ուսումնական էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչները և հրամանատարական կազմը:

Ուսումնամարզական թռիչքների նպատակն էր ստուգել օդաչու-հրահանգիչների թռիչքային հմտությունները և հրահանգչամեթոդական պատրաստությունը:

Օդաչու-հրահանգիչները թռիչքների ընթացքում մեկ անգամ ևս հաստատել են պատրաստվածության բարձր մակարդակը:

Սկզբնաղբյուրն` այստեղ