Օգոստոսի 22-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Վանիկ Խաչատրյանի (Վան Խաչատուր) «Գույն, ձև, ճարտարապետություն» խորագրով ցուցահանդեսը:
Վան Խաչատուրը ծնվել է 1926 թվականին, Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: Հեղինակն է Մատենադարանի խճանկարի և որմնանկարների: 2011 թվականին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:
BUH.AM-ը շնորհավորում է տաղանդավոր արվեստագետին ծննդյան 90 ամյակի կապակցությամբ և մաղթում առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
BUH.AM