ՄԱԳԱՂԱԹ.am` ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՇՈՒՄԵՐԵՐԵՆԸ ՀԱՅԵՐԵՆ Է

Աքադները արևմտասեմական ցեղեր էին, պատկանում էին սեմական լեզվաընտանիքին, նրանց անունը առաջացել է Աքադ քաղաքի անունից: Աքադները շումերների հետ հաղորդակցվելու և տնտեսություն վարելու համար ստեղծեցին աքադա-շումերական բառարաններ, որոնք սկսել են ուսումնասիրել վերջին 20 տարիների ընթացքում միայն: Շումերերնի հետ համեմատած՝ աքադերենը աղքատ էր ձայնավորների և բաղաձայնների քանակով: Բնականաբար որոշ շումերական բառեր երբ տրանսկրիպցիայի են ենթարկվում աքադերենով, աղավաղվում են (ինչպես օրինակ հիմա լինում է, երբ հայերեն բառը գրում ենք լատինատառով): Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հենց հայերենն է ցոսյց տալիս, թե շումերերեն բառը ինչպես կարդալ: Հայերեն բառերի 85-90 %-ի ծագումնաբանությունը անհայտ է, բայց այդ բառերի ծագումը կարող ենք հասկանալ շումերերենով:

Օրինակ՝
«շոր» բառը շումերերն նշանակում է «կտրել»: Այստեղից էլ առաջանում է հայերեն «կտոր» բառը:
Նույն «շոր» բառից ծագում է նաև «կաթնաշոռ» բառը, այսինքն՝ կտրված կաթ:
Դիտարկենք շումերեն և հայերեն լեզուներում մարմնի տարբեր մասերի անվանումները.
«ձեռք» – շումերերն «մատն», «կոշ», «տիգ»
«բազուկ» բառը և շումերերնում, և հայերենում ունի նաև «ուժ» արտահայտող իմաստ:
«թև» – շումերերն «կուռ», «կոշ»
«մեջք»- շումերերն «բեջ» (գրաբար հայերենում նույն բառն է , պարզապես «դ»-ով):
Աքադերեն տրանսկրիպցիաներում շումերերեն «ջ»-ն գրվում է «դ»-ով: Սա կա նաև հայերենում:
«շալակ»- շումեր. «շելեկ»
«վիզ»- շումերերն «շլինգ», «ուլն»
«Ուլն» բառից առաջացել է հայերեն «ուլունք» բառը (վզնոց)
Կա նաև «կուլ տալ» արտահայտությունը, որը կապ ունի վզի հետ:
Շումերերնում «արմ» անվանում են թևի ծալվելու հատվածին (հայ.՝ «արմունկ» բառն է)
«դեմք»- շումեր. «նմուշ»
«ոտքի տակ» (ներբան)- շումեր. «կին», «կնի»:
Կնիքը ինչպես գիտենք, իրենից ներկայացնում է հետք:
Շումերերն «կնիք» անվանում էին փայտե գլանակին, որի վրա փորագրված էր: Երբ այն գլորում էին թաց կավի վրա, այն հետք էր թողնում (վերջին «ք»-ն հայերենի հոգնակի թիվն է): Այսինքն «կնի» բառը ծագել է ոտքի տակի հետքից:
«ոտքի կոճ»- շումեր- «կոռ», «վեգ»
«ծունկ»- շումեր. «ծուն», «ծունգ»
«ուս»- շումեր. «կռնակ»
«հետույք»- շումեր. «ոռ» : Շումերենում «ոռ» առարկաների դեպքում նշանակում է հատակ, կենդանիների դեպքում՝ հետույք: Ի դեպ, այդ բառը մարդկանց համար չի օգտագործվել (այն ժամանակներում մարդիկ արդեն ունեին ամոթի զգացում:
«թոք»- շումեր. սակատ (հայերենում «սակատ» անվանում են կողքային մասի ներքին օրգաններին)
«ստուգ»- շումեր. «կերակրափող»: Բառը ծագում է «անցք» բառից: «ստուգն» շումերերնում նշանակում է կիրճ, խորխորատ, մեզ մոտ ստացել է «կերակրափող» իմաստը:
«ազատ» – շումեր. նշանակում է «գլուխ»:: Այս բառից հայերենում ծագում են բոլոր իշխանություն (գլուխ) արտահայտող բառերը: »ազատ» բառը կա շատ ժողովուրդների մոտ: Հարց է ծագում. ո՞վ է ումից վերցրել: Բանն այն է , որ այդ բառը միայն հայերենում է պահպանվել սկզբնական՝ «գլուխ» իմաստով (հենց շումերերենով էլ բացատրվում է հետևյալ տողերի իմաստը. «երբ դու որսի գնասազատն ի վեր դեպի Մասիս…» , այսինքն՝ «գագաթն ի վեր՝ դեպի Մասիս):
«ազատ» անվանում են նայև զոխավոր բույսերին: Օրինակ՝ «գլուխ սոխ»:
«որովայն»- շումերերն «որով», «պարկ»
«արյուն»- շում. «արուն», «արին» (լինելով սեմական լեզու՝ աքադերենը աղավաղում է ձայնավորները, հոլովվում են բաղաձայնները)
Երկու տարբեր ազգերի միջև չի լինում այնպես, որ մարմնի մասերի անվանումները՝ մատներից մինչև կռնակ համընկնեն:
Հիմա դիտարկենք մի քանի այլ բառեր.
այգի, բոստան – շումեր. «կան»: Հայտնի է, որ խաղողի նոր տնկված այգին 4 տարի բերք չի տալիս: Մինչ բերք տալը խաղողի շիվերի արանքում մշակում են այլ մշակաբույսեր: 4-րդ տարին կոչում են «կան», այսինքն, երբ այն և այգի է, և բոստան:
«կան» բառին գումարվում է «չի» և ստացվում՝ «կանաչի»:
բուսականություն- շումերերեն «կանաչի»
«սև»- շում. «սեա»
կարմիր- շումեր. «սոս»: Աճառյանի բառարանում բերվում է նախադասություն, որում թվարկված են բոլոր գույները, բացի կարմիրից.. կարմիրի փոխարեն գրված է «սոս»):
Հայ Աստվածը ունի 36 անուն, բայց ամենահինը գրվում է «ԷՆԿԻ»: «էն» նշանակում է տեր, «կի»՝ երկինք: Առասպելը ցույց է տալիս, որ այն կապված է ջրի, ծովի հետ:
«կե» սեպանշանը ունի ևս մեկ իմաստ, նշանակում է «կենդանի»: Այսինքն հայ Աստծո անունը թարգմանվում է «տեր կենդանի»
հավատ- շում. «ներալ»: Հայերենում կա նախադասություն, որտեղ նշվում է. «նրանք ներալում են, որ օգնական ուժեր կգան..»
խուսափել , փախչել- շում. «կառնոյ»: Կա հայերեն նախադասություն. «նա զվարթությամբ մտնում էր կռվի դաշտ, և չէր կառնոյ մահվան»:
«Նեռ» (անտիքրիստ) բառը բառարաններում մեկնվում է Ներոն կայսեր անունից:
իսկ շումերերնում «նեռ» նշանակում է հակառակորդ: Սեմական «սատանա» բառը նույնպես նշանակում է հակառակորդ: Այսինքն՝ այդ տերմինը՝ «նեռ» եղել է նաև նախաքրիստոնեական շրջանում:
Շումերերենը ցույց է տալիս մի օրինաչափություն, որ հայերենում «ն»-ն կարող է ընկնել: Օրինակ՝
նայել- հայել
շնող- շող
Եթե հայերենում «նեռ» բառի «ն»-ն հանենք, կստացվի «հեռ»- որը նշանակում է հակամարտություն, թշնամիներ: Այսինքն՝ հայերեն «հեռ» և շումերերն «նեռ» բառը նույն բառն է, որին հետագայում տրվել է կրոնական իմաստ:
կարգ, համար- շում. «նամ»: Սրանից է ծագել նաև անգլերեն «նամբեր» բառը: Հայերենում գոյություն ունի «համբեր» բառ, որը նույնպես նշանակում է կարգ:
«հավասար»- շումեր. «սար» («հավու»-ն քերականական մասնիկ է):
մարտ, կռիվ- շումեր. «մա»:
Ի դեպ, «կռիվ» բառը շումերերնում նույնն է, ինչ հայերենում՝ «կռիվ»:
հավ- շում. «հու» («ու»-ն պետք է կարդալ «աու»: այսինքն՝ «հաու»):
ձուկ- շում. «վիշ» (անգլերեն »ֆիշ» բառը ծագել է այստեղից):
«վիշավ» շումերերնում նշանակում է ծով, եթե մինչ այդ դրված է ձուկ նշանը՝ ծովի ձուկ: Հայերենում «վիշավ» նշանակում է կետ, ձուկ:

Աղբյուրը` այստեղ