30 Սեպտեմբերի 2020թ. 10:52

Կ.Միասարյան. Ք.Ծ.Ա. XIV ԴԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Ք.ծ.ա. 14-րդ դարի Եգիպտոսում հայտնաբերված այս քանդակը գտնվում է Բեռլինի Եգիպտական Պատմության թանգարանում: Պատկերված են Աքենաթենը, Նեֆերտիտին, եւ իրենց վեց դուստրերից երեքը: Նեֆերտիտին եւ Աքենաթենի մայրը Հայ էին, Միտանի Հայոց թագավորությունից:

Աքենաթենը Եգիպտոսում կատարեց կրոնական հեղափոխություն: Մեծաթիվ, խճճված, բարդ, դժվար ըմբռնելի եւ հիմնականում զարհուրելի աստվածների, եւ մեռելոցային ու անդրշիրիմյան կյանքի պաշտամունքի փոխարեն, որոնք կղերականներին հնարավորություն էին տալիս գաղափարական խավարի մեջ պահել բնակչությանը՝ Աքենաթենը ներկայացրեց մեկ աստված. Արեւ (Աթեն), ինչես նաեւ գեղեցկության, կենսատու լույսի եւ իմաստության պաշտամունք: Այդ խոշոր հեղափոխության պատճառները մի քանիսն էին, եւ դրանցից մեկն այն էր, որ Միտանին (Արարատ, Հայք, Արիա, Արմենիա), որտեղից գալիս էին Աքենաթենի մայրն ու կինը, նույնպես Արեւապաշտ էր, լուսապաշտ, իմաստություն պաշտող, Արիական:

Եգիպտոսում կնոջ եւ տղամարդու միջեւ նախկին իրավահավասարությունը սկսել էր խախտվել, եւ կղերական դասը աստիճանաբար ավելի ու ավելի կնատյաց էր դառնում: Աքենաթենը Եգիպտոսին վերադաձրեց հին Արիական մշակույթի այդ կարեւոր հատկությունը՝ կնոջ եւ տղամարդու իրավահավասարություն օրենքի եւ Աստծո առջեւ:

Այդ առումով հատկանշական է ներկայացված քանդակը: Թագավորն ու թագուհին համեստորեն իրենց ոտքերը դրել են նույն բարձրության վրա, ունեն նույն համեստ ու հանգիստ կեցվածքը, իրարից քիչ տարբերվող հանդերձանք, իսկ Արեւը բոլորին իր “ձեռքերով” ճառագայթներ է հղում: Ինչպես տեսնում եք, եգիպտական Անխ/Անք երկու խորհրդանշան Արեւից հասնում են Աքենաթենին, եւ երկուսը՝ Նեֆերտիտիին — հավասար: Անքը հավերժ կյանքի եւ զորության արքայական ու աստվածային նշանն էր: Պետք է նկատել նաեւ, որ Արեւը Նեֆերտիտիին եւս մեկ հատուկ, երկար ճառագայթ է մղում, որը Աքենաթենի կողմում չկա: 

Արիական մշակույթներում կանայք եւ տղամարդիկ իսկապես իրավահավասար են եղել, ինչպես դա կար նաեւ Արատտայում, եւ հին Շումերում: Բոլոր այն մշակույթները, որտեղ կանայք ստորադասվել են՝ հանդիսանում են անարի, չարի, սեմական կամ այլ տեսակի ցածրակարգ, գնչուական մշակույթների ազդեցության հետեւանք:

Աղբյուրը` այստեղ