1 Հոկտեմբերի 2020թ. 20:48

ՄԵԿ ԴՐՎԱԳ ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ

Դեռևս  8 տարի առաջ, երբ Հայաստանում քննարկվում էին միջուկային բժշկության զարգացման նոր մոտեցումներն ու հեռանկարները, ճանաչված հայազգի գիտնական, Դուբնայի համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանն ակտիվ մասնակցություն և օժանդակություն է ցուցաբերել։ Հետագայում այդ մտահղացումների արդյունքում ձևավորվեց Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման գաղափարը։

Հիշեցնենք, որ Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի պատվին.  Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) 4 նոր քիմիական տարրեր է անվանակոչել: Մենդելեևի աղյուսակում հայտնվել են նաև nihonium (Nh)՝ 113-րդ տարր, moscovium (Mc)՝ 115-րդ տարր, tennessine  (Ts)՝ 117-րդ նոր տարրերը, որոնք անվանակոչելիս հաշվի են առնվել դրանց հայտնաբերման վայրերը: ԿԳՆ ԳՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նոր տարրը հայ գիտնականի անունով անվանակոչելու առաջարկն արել են Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Լիվերմորի (ԱՄՆ) ազգային լաբորատորիայի գիտնականները` հաշվի առնելով Յուրի Օգանեսյանի նորարարական մոտեցումները հետազոտությունների ժամանակ: «Նրա բազմաթիվ ձեռքբերումներից են գերծանր տարրերի հայտնաբերումը, միջուկային ֆիզիկայի բնագավառում նշանակալի ձեռքբերումները»,-ասվում է IUPAC-ի կայքում:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Նա փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մեծագույն գիտնականներից է, 2003 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարը:  Նա նաեւ ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Յուրի Հովհաննիսյանը մեծ ավանդ ունի  ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև  համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»:

Նկարում Յուրի Հովհաննիսյանն ու Հովիկ Խալիկյանն են:

Աղբյուրը` այստեղ