Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում տեղի է ունեցել նշանավոր մաթեմատիկոս և ֆիզիկոս Լեոնարդ Էյլերի հիշատակին նվիրված «Էյլեր. նամակներ Գերմանիայի արքայադստերը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի Արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը: Ելույթ են ունեցել նաև գրքի թարգմանիչ, ֆիզմաթ դպրոցի նախկին շրջանավարտ Խաչիկ Գրիգորյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը, ովքեր իրենց խոսքում ընդգծել են մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտում ականավոր գիտնական Լեոնարդ Էյլերի գործունեությունը, ոչ միայն իբրև գիտնականի, այլ իբրև հասարակական գործչի և մեծ մտածողի: Դպրոցի սաները հանդես են եկել գրքի թատերական բեմականացմամբ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Էյլերի կյանքին ու գործունեությանը նվիրված տեսաֆիլմ:
Գիրքը հրատարակվել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Սկզբնաղբյուրն` այստեղ