Այթմատովը ծնվել է 1828թ. դեկտեմբերի 12-ին, Ղրղստանի Շեքրիր աուլում: Լինում է և այդպես. ՀԱՆՃԱՐՆԵՐԸ երբեմն նաև աուլներում են ծնվում: Անբացատրելի, հզոր անհատականություն էր Այթմատովը… և նրանից սովելու անսահման շատ բան կա դեռ…
1937-ին հայրը, որը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, աքսորվում է, և Չենգիզը ստիպված էր տասը տարեկանից աշխատել։ 14 տարեկանում արդեն քարտուղար էր աշխատում գյուղխորհրդում։ Ութերորդ դասարանն ավարտելով՝ Չինգիզն ընդունվում է կենդանաբանական տեխնիկում: 1952 թվականին հրատարակում է առաջին պատմվածքները, որոնք գրված էին ղրղզերեն։ 1953 թվականին Ֆրունզեում ավարտում է գյուղատնտեսական ինստիտուտը, իսկ 1958 թվականին գրականության բարձրագույն դասընթացներ է անցնում Մոսկվայի գրականության ինստիտուտում։ Նրա պատմվածքները թարգմանվում են ռուսերեն և տպագրվում «Օկտյաբր» և «Նովիյ միր» ամսագրերում։ Վերադառնալով հայրենիք՝ ստանձնում է «Գրական Ղրղզստան» ամսագրի խմբագրի պարտականությունները, այդ տարի հինգ տարի շարունակ լինում է նաև իր հանրապետությունում «Պրավդա»-ի սեփական թղթակիցը։
1963 թվականին տպագրվում է Այթմատովի առաջին ժողովածուն՝ երեք վիպակով։ Այս ժողովածուի համար Այթմատովն արժանանում է Լենինյան շքանշանի։ Ռուսերեն գրած առաջին վիպակը «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակն է։ Չինգիզ Այթմատովի առաջին վեպը՝ «Եվ դարից երկար ձգվում է օրը», հրատարակվել է 1980 թվականին, իսկ 1988 թվականին լույս է տեսնում նրա հանրահայտ «Կառափնարան» վեպը։
1988-1991 թվականներին եղել է «Иностранная литература» ամսագրի գլխավոր խմբագիրը։
1990-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ, այնուհետև՝ ՌԴ դեսպանը Լյուքսեմբուրգում ։ 1994 թվականից մինչև 2008 թվականի մարտը եղել է Ղրղզստանի դեսպանը եվրոպական մի քանի պետություններում: Մահացել է 2008թ.` Նյուրնբերգում։