ԱՅՍՕՐ ԻԳՈՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…

“Ինտերնետ Հանրություն” ՀԿ-ն Հայաստանյան Ինտերնետ տիրույթի ղեկավարն է, որի նախագահը Իգոր Բորիսի Մկրտումյանն է: ԻՀ ՀԿ-ի անդամները հիմնականում համալսարանների, գրադարանների, ակադեմիայի, հետազոտական և դպրոցական ցանցերի, տարածաշրջանային ինտերնետ օգտագործողների խմբերի նարկայացուցիչներ են: Այս կարևորագույն կառույցի սեղծման և զարգացման գործում Իգոր Մկրտումյանի դերն անգնահատելի մեծ է:  Նա BUH.AM կայքի համակարգող խորհրդի հիմնադիր անդամներից է:

Այսօր Իգոր Մկրտումյանի ծննդյան օրն է: Նա այն անհատականություններից է, ովքեր իմաստավորում են կյանքը, այն մտավորականներից, ովքեր ունեն ու պահպանում են իրենց սկզբունքները, այն օպտիմիստներից, ովքեր շարունակում են լավատես մնալ, լիարժեք հասկանալով առկա մարտահրավերների լրջությունը և իրական վտանգները:

Իգոր Մկրտումյանի ծննդյան օրը յուրաքանչյուրն ուզում է ջերմ խոսքեր ասել… ու մենք նույնպես ասում ենք. ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՊԱՐԿԵՇՏ ՄԱՐԴ… ՄԻՇՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԴ… ՄԵԾ ՄԱՐԴ…

Իգոր Բորիսի Մկրտումյանի կենսագրությունը`

Ծնվել է 1939 թ.
1957-62 Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող
1964-69 Երեւանի մաթեմաթիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ինժեներ
1969-71 Ասպիրանտ, Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ
1972 թ. Տեխնիկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ
1972-1992 բաժնի պետ, Երեւանի Համակարգչային գիտահետազոտական ինստիտուտ
1993, 1995 INET’93 եւ INET’95 Ինտերնետ Համաժողովների մասնակից
1992-2009 տնօրեն, Համակարգչային ծառայությունների բաժին, Հայաստանի ամերիկյան համալսարան
1995-առ այսօր Նախագահ, Ինտերնետ Հանրություն ՀԿ եւ Համաշխարհային Ինտերնետ միության Հայաստանյան բաժանմունք, ազգային Ինտերնետ դոմենի ադմինիստրատոր
2000-առ այսօր Հայաստանի գիտառուսումնական ցանցի ներկայացուցիչ CEENet-ում
2009-առ այսօր Նախագահի տեղակալ, CEENet-ի կառավարման հանձնաժողով
2010-առ այսօր Հայկական վիրտուալ համալսարան, ՏՏ մենեջեր:

Գագիկ Սարգսյան, Ռաֆայել Վահանյան, Հովհաննես Թոքմաջյան