Սլովակիայի մասնագետներն ստեղծել են աշխարհում առաջին անգույն սուրճը, որը հետք չի թողնում ատամների կամ հագուստի վրա:
Չնայած թափանցիկությանն՝ այն սովորականի պես 100 գրամ կոֆեին է պարունակում: Նադի եղբայրների ստեղծած ըմպելիքը կոչվում է CLR CFF, որը խեժեր ու յուղեր չունի, բայց ունի սև սուրճին բնորոշ համ և բույր: Համի տեսանկյունից նման է Արաբիկային՝ մի տարբերությամբ, որ շաքարավազ ավելացնել հարկավոր չէ: