ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ՍՆՈՒՆԴՆ ԱՆՀԱՄ Է ԹՎՈՒՄ

Գերմանացի հետազոտողները բացատրել են, թե ինչու է ինքնաթիռում սնունդը անհամ թվում՝ գրում է Reuters-ը:

Մասնագետների կարծիքով՝ մի քանի հազար մետր բարձրության վրա մարդու համային ռեցեպտորները այլ կերպ են դրսևորվում:

Իրենց տեսությունը հաստատելու համար գերմանացի գիտնականները ստեղծել են թռիչքի ժամանակ ինքնաթիռին հատուկ պայմաններ և հյուրասիրել այնտեղ ենթադրյալ «ուղևորներին» ուտելիք և խմիչք: Հետազոտության մասնակիցներից 30 տոկոսին դուր չի եկել իրենց առաջարկած սնունդը:

Մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված է լորձաթաղանթի չորանալու և թքի մածուցիկության փոփոխության հետ: