26 Հոկտեմբերի 2020թ. 19:32

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՎՈՒՇԻՑ

Էյնդխովենի համալսարանի մի խումբ ուսանողներ ստեղծել են աշխարհի առաջին մեքենան, որը ամբողջությամբ բաղկացած է կենսաքայքայվող նյութերից։ Այս մշակման մասին պատմել է Նիդեռլանդների հեռուստառադիոկորպորացիան։

Հեռուստաալիքի տվյալներով հիմա ուսանողները ավարտում են իրենց աշխատանքները ու սպասում են մայիսի 8-ին ծրագրված փորձարկմանը, որից հետո երթեւեկության ազգային գործակալությունը պետք է թույլատվություն տա այդ մեքենան հանրային գործածման ճանապարհներին վարելու համար։ Մշակողները հույս ունեն «կանաչ լույս» ստանալուց անմիջապես հետո սկսել ճանապարհային փորձարկումները։

«Մեքենայի կոնստրուկցիայի բազմաթիվ տարրերի հիմքում վուշի մանրաթելն է, — ասել է նախագծի մասնակիցների մեկը՝ Լուս վան դեր Բեուկենը,- Վուշն ունի շատ ամուր կառուցվածք։ Ու եթե դրա մանրաթելերը մեկը մյուսի վրա ես ամրացնում, տարբեր անկյունների տակ, կարող ես ստեղծել պանելներ, որոնք իրենց դիմացկունությամբ համեմատելի են ալյումինումի ու ածխամանրաթելի հետ, որոնք ակտիվ օգտագործվում են մեքենաշինության ոլորտում»։

Նախագծի հովանավորներից մեկն է TomTom ընկերությունը, որը մասնագիտանում է նավիգացիոն համակարգերի արտադրության ոլորտում։ «Երեկ հիմար մտահղացում էր, իսկ վաղը՝ տեխնոլոգիական թռիչք կդառնա,- ասել է ընկերության ներկայացուցիչ Կառլո վան դե Վեյերը, -Նրանք ստեղծել են մի բան, որը իմ մտքով երբեք չէր անցնի»։

Ուսանողները իրենց ստեղծած մեքենան կոչել են «Լինա»։ Մեքենան, որը էլեկտրական շարժիչով է աշխատելու, նախատեսված է չորս մարդու համար։

Աղբյուրը` news.am