26 Հոկտեմբերի 2020թ. 19:33

ՕԴԻՑ ԲԵՆԶԻՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Չինաստանի քիմիայի ինստիտուտի քիմիկոսները մի սարք են ստեղծել, որը բենզինի նման նյութ է սինթեզում ջրածնի և ածխաթթու գազի խառնուրդից: Այս մասին հաղորդում է “Известия” թերթը՝ հղում անելով Nature Communications ամսագրին:

Քիմիկոսների կարծիքով իրենց հայտնագործությունն ունակ է լուծել չվերականգնվող օգտակար հանածոների սպառման խնդիրը, ինչպես նաև օգնել պայքարել գլոբալ տաքացման դեմ: Սարքն օգտագործում է ջրի ֆիլտրերի մեջ լայնորեն օգտագործվող նանոմասնիկներ: Այն կարող է աշխատել 1000 ժամից ավել, ինչը հնարավոր է դարձնում բենզինի արդյունաբերական արտադրությունը:

Որպես էներգիայի աղբյուր առաջարկվում է օգտագործել արևային մարտկոցներ, ինչը հնարավորություն կտա կրճատել շրջակա միջավայրին հասցվող վնասը:

Աղբյուրն` այստեղ