26 Հոկտեմբերի 2020թ. 19:14

2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է 1,1 % ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսել են ռուսական տնտեսության աճ 2017թ. 1.1%-ով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների համար Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի զեկույցում:

Հանձնաժողովի տվյալներով՝ 2016թ. ռուսական տնտեսությունը կրճատվել է 0.2%-ով:

«Աճի կանխատեսումը բարելավվում է. տնտեսության կանխատեսելի աճը կազմում է 1.1% 2017 թվականին և 1.4% 2018-ին, հիմնականում նավթի համեմատաբար բարձր գների հաշվին»,- ասվում է փաստաթղթում:

Փորձագետները հավելում են, որ աճի հեռանկարը նաև հենվում է ավելի կայուն փոխարժեքի ենթադրության վրա, ինչը թույլ կտա հետագայում նվազեցնել տոկոսադրույքն ու ղեկավարել ինֆլյացիան:

Ավելի վաղ Ռուսաստանի բանկը հայտնել էր, որ երկրի տնտեսության վերականգնումը առաջին եռամսյակում շարունակվել է: ՌԴ ԿԲ-ն ակնկալում է նաև պետության հիմնական կապիտալում ներդրումների ավելացում:

Աղբյուրը` B4B.am