26 Հոկտեմբերի 2020թ. 19:24

ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ…

Չինաստանը ակնկալում է համագործակցություն Մետաքսի ճանապարհի անվտանգության ապահովման հարցում:

Չինաստանի Պետխորհրդի անդամ, Հանրային անվտանգության նախարար Գո Շենկունը հայտարարել է, որ Չինաստանն ակնկալում է համագործակցության ամրապնդում իր դաշնակիցների հետ՝ կապված Նոր Մետաքսի ճանապարհի անվտանգության ապահովման հետ:

Նշենք, որ Նոր Մետաքսի ճանապարհը անցնում է մոտ քսան պետության տարածքով եւ գործելու է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարգախոսի համաձայն, ինչը նշանակում է, որ մասնակից պետությունները նույն տնտեսական գոտում նույն ճանապարհով կարող են իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, եւ սա ձեռնտու է բոլոր մասնակիցներին:

«Մենք հույս ունենք, որ մասնակից պետությունները յուրացնելու են համատեղ կերպով անվտանգության ապահովման եւ գործակցության կանոնները, ինչը նաեւ կբերի պետությունների միջեւ գործակցային հարաբերությունների խորացմանը»,- ասել է Գո Շենկունը՝ հավելելով, որ այստեղ հատկապես կարեւոր է համատեղ ուժերով ահաբեկչության դեմ պայքարը:

Աղբյուրը ` հraparak.am