26 Հոկտեմբերի 2020թ. 19:36

ՍՏԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ. ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՅԼ ՄՈԼՈՐԱԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հանրահայտ ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգը հայտնել է, որ գլոբալ աղետի ժամանակ գոյատեւելու համար մարդկությունը պետք է առաջիկա 100 տարիների ընթացքում սկսի գաղութացնել նոր մոլորակներ։

Այս պնդման մանրակրկիտ հիմնավորումները կներկայացվեն «Սթիվեն Հոքինգ, գիտարշավ դեպի նոր Երկիր» նոր վավերագրական ֆիլմում, որը հեռարձակվելու է այս ամռանը BBC հեռուստաալիքով։

Հոքինգը մինչ այդ արդեն հայտնել էր, որ մարդկության համար ժամանակի ընթացքում աճում է գլոբալ աղետի հավանականությունը ու մեծ հավանականությամբ այն տեղի կունենա առաջիկա 1000- 10 000 տարիներին, սակայն դրանից կարելի է խուսափել, եթե մարդիկ սկսեն տեղափոխվել այլ մոլորակներ։

Ֆիզիկոսի կարծիքով մարդկությանը սպառնացող հիմնական վտանգներից են մոլորակի վրա զանազան երկնաքարերի ընկնելը , կլիմայի փոփոխությունները ու միջուկային պատերազմի հնարավորությունը, նաեւ գենետիկ մոդիֆիկացված վիրուսները ու արհեստական ինտելեկտը։

Աղբյուրը` BBC