ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ «Մեկ գոտի – մեկ ուղի» չինական նախաձեռնությունը նպատակամղված Է խաղաղության հասնելուն, ուստի եւ այն սերտորեն կապված Է ՄԱԿ-ի նպատակների ու սկզբունքների հետ:

«Այդ նախագիծը միտված Է մարդկանց միավորելուն, այն ստեղծվում Է ոչ միայն զարգացման համար, այլեւ հանուն խաղաղության: Ահա թե ինչու Է այդ նախաձեռնությունն այդքան սերտորեն կապված ՄԱԿ-ի գործողությունների ծրագրի հետ, որը նպատակամղված Է կայուն զարգացման ու ամուր խաղաղության հասնելուն»,- ասել Է Գուտերիշը CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Մայսիսի 14-15-ին Պեկինում ընթանում Է «Մեկ գոտի – մեկ ուղի» ռազմավարության շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովը: Դրան մասնակցում են 29 պետությունների նախագահներ ու վարչապետներ:

Չինաստանը 2013 թվականից հայտարարել Է «Մեկ գոտի – մեկ ուղի» տնտեսական զարգացման ռազմավարության մասին, որը նպատակամղված Է ենթակառուցվածքի ստեղծմանը եւ Եվրասիայի երկրների միջեւ փուխադարձ կապերի հաստատմանը: Ռազմավարությունը ներառում Է զարգացման երկու հանգուցային ուղղություն. Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի եւ ծովային Մետաքի ճանապարհ:

Խոսքը վերաբերում Է առեւտրական միջանցքի ստեղծմանն Արեւելքից Արեւմուտք արտոնյալ պայմաններով ապրաքների ուղղակի մատակարարումների համար,

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 15-ին հայտարարել Է, որ «Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում Է խաղաղ  իրադրություն, իսկ մասնակից երկրները պետք Է վեճերը լուծեն երկխոսության միջոցով:

«Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում Է խաղաղ շրջակա իրադրություն, բոլոր երկրները պետք Է ուժեղացնեն համագործակցությունը, տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով, համատեղ ապահովեն տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասել Է Չինաստանի ղեկավարը:

Աղբյուրը` РИА Новости