ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Գ. Ա. ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի առթիվ, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Արմենակի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2017թ. Մայիսի 17
Երևան
ՆՀ- 379 -Ա
buh.am կայքի համակարգող խորհրդի և անձամբ իմ կողմից ջերմորեն շնորհավորում եմ BUH.AM կայքի հիմնադիր անդամ, ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին արժանի պարգև ստանալու կապակցությամբ:
Ռաֆայել Վահանյան
Միջազգային գրոսմայստեր