Մի ալկալոիդը լավ է, երկուսը՝ ավելի լավը։ Սուրճի հատիկների կառուցվածքը միատարր չէ։ Դրա արտաքին շերտը պարունակում է թարմացնող ալկալոիդ, որը հայտնի է կոֆեին անունով։ Ներքին շերտում գտնվում է մեկ այլ ալկալոիդ՝ տեոբրոմին։ Լուծվող սուրճի պատրաստման ընթացքում օգտագործվում է միայն հատիկների ներքին հատվածը։ Եթե խոսքը հատիկավոր սուրճի մասին է, ապա այն երկու ալկալոիդ է պարունակում։ Երբ սուրճ ենք խմում, այս երկու ալկալոիդները միաժամանակ մտնում են օրգանիզմ, սակայն սկսում են գործել հերթով։ Նախ՝ սկսում է աշխատել կոֆեինը, 25 րոպե անց՝ տեոբրոմինը։ Կոֆեինը սեղմում է բոլոր օրգանների անոթները՝ բացի երիկամներից. դրա անոթները, հակառակը, էսպրեսոյի մի քանի բաժակից հետո լայնանում են։ Արդյունքում՝ ճնշումը բարձրանում է, և միզարձակման ցանկություն է առաջանում։
Սակայն արդեն 30 րոպե անց քնելու ցանկություն է առաջանում. նշանակում է՝ սկսել է ազդել տեոբրոմինը. բոլոր օրգաններում ճնշումը բարձրացել է, երիկամներում՝ իջել։ Երիկամներում արյան մատակարարման խանգարումից խուսափելու համար հարկավոր է մի կում սուրճ խմելուց հետո մի կում ջուր խմել։
Լուծվող սուրճ օգտագործելու դեպքում ևս հարկավոր է ջուր խմել՝ քնելու ցանկության առաջացումից խուսափելու համար։
Հավելյալ պատճառներ։ Սուրճի սիրահարներն ունեն ևս մի քանի պատճառ՝ դրանից հետո ջուր խմելու համար։
- Լավացնում է համը։Եթե միանգամից մի քանի կում սուրճ ենք խմում, երկրորդն արդեն այնքան համեղ չի լինում, որքան առաջինը։ Մաքուր ջուրը կմաքրի համային ռեցեպտորները. Արդյունքում՝ կարող եք վայելել յուրաքանչյուր կում։
- Կարգավորում է ճնշումը։Նրանք, ովքեր վախենում են սուրճ օգտագործել բարձր ճնշման պատճառով, կարող են ջուր խմել սուրճից հետո։ Ջուրը կարող է թուլացնել կոֆեինի ազդեցությունը, սրտի զարկերը չեն արագանա։
- Սպիտակ ատամներ։Սուրճը պիգմենտ է պարունակում, որը ներկում է ատամի էմալը։ Եթե ամեն կում սուրճից հետո մի փոքր ջուր խմեք, պիգմենտը չի հասցնի ներծծվել, և ատամները սպիտակ կմնան։
Աղբյուրը` eg.ru