3 Հոկտեմբերի 2023թ. 3:30

ՎԱՀԱՆՅԱՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող գրոսմայստերների մրցաշարում տպավորիչ հաղթանակ տարավ Ռաֆայել Վահանյանը: Դրամատիկ պայքարում, մի քանի զոհաբերությունների գնով, Վահանյանը 55-րդ քայլում, անխուսափելի մատի սպառնալիքի տակ, հարկադրեց շվեյցարացի երիտասարդ գրոսմայստեր Նոյել Ստուդերին անձնատուր լինել:

Ափսոս, որ լուրջ մրսածությունը հնարավորություն չտվեց շախմատի հայ նահապետին հաջող սկսելու մրցաշարը և միայն վեցերորդ տուրում նա տարավ իր առաջին հաղթանակը: