ՀՀ կառավարությունը որոշել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծել:
Վերջինս նպատակն է կառավարման բոլոր ոլորտներում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձեւավորել միասնական թվայնացված միջավայր: «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Ներսիսյանը:
«Չափազանց կարեւոր գործընթաց է, որը պետք է կատարել: Մինչեւ այս հիմնադրամը կայանա՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպերով շարունակում է աշխատանքը: Հետագայում հստակ կձեւակերպենք հիմնադրամի եւ կենտրոնի համագործակցության բանաձեւերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Աղբյուրը` Մեդիամաքս